понедельник, 23 марта 2015 г.

Բարևներ Վրաստանից...




Այսօր առաջին օրն էր, որ մենք գիշերեցինք մեր վրաց ընկերների տանը։ Նրանք շատ հյուրընկալ են։
Առավոտյան արթնացանք և հաձախեցինք դպրոց։ Մասնակցեցինք նրանց դասապրոցեսին։ Հետո երեխաներով հավաքվեցինք և միասին խաղեր խաղացինք և մի լավ զվարճացանք։ Ապա գնացինք քաղաքով շրջելու։ Այցելեցինք Մցխեթի։ Այդ վայրը ուղղակի զարմացրեց մեզ իր գեղեցկությամբ։ Ուսումնասիրեցինք տարածքը, նկարվեցինք, գնացինք եկեղեցի։ Երբ դուրս եկանք Մցխեթիից՝ շարժվեցինք «ՍԵՆ» կազմակերպության գրասենյակ։ Ներկայացրինք Էկոտուր 2015-ը և առաջարկեցինք դառնալ դրա ժյուրիի անդամ։ Մենք նրանց համար պատրաստել էինք նվերներ, և նրանք՝ նույնպես։ Նվերների փոխանակությունից և նկարվելուց հետո առանձնացանք խմբերի՝ վրացախոսներ և էկոլոգներ, և խմբերով գնացինք ճաշելու։ Չգիտեմ, թե էկոլոգները որտեղ, բայց մենք գնացինք վրացական ռեստորան։ Լավ լիցքավորված, բայց մի փոքր էլ հոգնած վրադարձանք դպրոց՝ որտեղ մեզ էին սպասում մեր ընկերները և միասին վերադարձանք տուն։ Անհամբեր սպասում ենք հաջորդ հետաքրքիր օրվան։

Արման Մարտիրոսյան  9 դաս.

Комментариев нет:

Отправить комментарий