пятница, 26 июня 2015 г.

Շոթա Ուսթավելի – նախագիծ


Հետազոտական աշխատանքները սկսում ենք սեպտեմբեր-հոկտեմբեր, նոյեմբեր  ամիսներին:

Ուսումնական աշխատանքի արդյունքները պարբերաբար հրապարակվում են mskh կայքում, Միջին դպրոցի կայքում, սովորողների բլոգներում:
Նախագիծը նախատեսված է վրաց լեզվի խորացված ուսուցման, վրացախոսների ակումբի , Միջին դպրոցի վրացախոսների համար և այլ ցանկացողների համար:
Նպատակը
* Սովորողներին ֆիլմի, ձայնագրությունների տեսքով ծանոթացնել Շոթա Ռուսթավելու մշակույթին
* “Ընձենավորըպոեմի միջոցով սովորողին ծանոթացնել վրաց հին լեզվին
* Ուսումնասիրել և թարգմանել Ռուսթավելու աֆորիզմները
* Պատրաստել ֆիլմ հայերեն-վրացերեն
* Ձայնագրել ՌուսթավելուԸնձենավորը”-ից հատվածներ /հայերեն-վրացերեն/
* Ստեղծել ուսումնական այլ նյութեր
Խնդիրները
* Ծանոթանալ վրացերեն մշակութային արժեքներին
* Ստեղծել մեդիափաթեթ mskh-ի մեդիագրադարանում, վրացախոսների բլոգում, վրացերենի ենթակայքում / թարգմանություններ, ձայնագրություններ, ֆիլմեր/
* Նախագծի շրջանակներում կայցելենք ԵՊՀ Շոթա Ռուսթավելու անվան ամբիոն
* կլոր սեղանի կազմակերպում
* Նյութերի քննարկում
Արդյունքը
* Ստեղծել մեդիափաթեթ ֆոտոշարքերով, թարգմանություններով, ձայնագրություններով և այլն:
* Մեդիագրադարանում ունենալ Շոթա Ռուսթավելու էլեկտրոնային տարբերակը:
* Մասնակցել ԹբիլիսիումԸնթերցում ենք Ռուսթավելի “  միջազգային մրցույթին

Комментариев нет:

Отправить комментарий