суббота, 26 декабря 2015 г.

Մատենադարանի վրացալեզու գրերը

Մարինե Ասատրյան  7 դասարան


Այսօր ձմեռային ճամբարի վերջին օրն էր: Ընդհանուր պարապմունքից հետո ընկեր Հերմինեի և ընկեր Ռինայի հետ գնացինք Մատենադարան: Այսօրվա մատենադարան գնալու նպատակն էր ուսումնասիրել քանի վրացալեզու ձեռագիր կա այնտեղ և որ դարերին են պատկանում: Այնտեղ իմացանք, որ Մատենադարանի պահոցում կա քսան հազար հատ օտարալեզու գիր՝ արաբերեն, պարսկերեն, ռուսերեն, չիներեն, ճապոներեն և այլն: Վրացերեն լեզվով երկու գիրք կար: Մեկը 12-րդ դարի գիրք էր և գրված էր Խուցուրիով: Այդ ժամանան վրացերենի բոլոր տառերը մեծատառ էին: Խուցուրիից հետո տառերը փոխվել են և կոչվել է Նուսխուրի, հետո Մխեդրուլի: Ձմեռային ճամբարի վերջին օրը շատ հետաքրքիր էր և ուսումնական:


Комментариев нет:

Отправить комментарий