понедельник, 4 января 2016 г.

Ամանորյա ավանդույթները Վրաստանում

Ասատրյան Մարինե

Ամանորյա ավանդույթները Վրաստանի տարբեր անկյուններում տարբերվում են իրարից: Վրացական տոնածառը ունի հատուկ անվանում, նա կոչվում է Չիչիլակի: Վրացական ավանդույթի համաձայն Ձմեռ պապը բեղավոր, սպիտակ երկար մորուքով,  վրացական ավանդական տարազով  պապիկ է:  Նրա ձեռքին սովորոբար լինում է կախովի տոպրակ , որի մեջ են գտնվում երեխաների համար նախատեսնված նվերները:  Վրաստանում Ամանոր  ասելով պատկերացնում են նաև Մեկուլե:  Ավանդույթին համաձայն Մեկուլեն ընտրվում է ընտանիքի կողմից:  Նա շատ հարգված մարդ է, և Ամանորի գիշերը բարեմաղթանքներով առաջինն է շեմից ոտք դնում ընտանիք:
Պատմության տվյալներով Վրաստանում Ամանորը նշվել է տարբեր ժամանակահատվածներում: IV դարում այն նշվել է օգոստոսի 6-ին, VII դարում նշվել է սեպտեմբերին, IX դարի 20-ական թվ-ից Նոր տարին նշվել է մարտից: Հունվարից Ամանորը սկսկել են նշել XIV դարից:



Комментариев нет:

Отправить комментарий