четверг, 7 апреля 2016 г.

Շոթա Ռուսթավելու և Թամար թագուհու կապը


Թամար թագուհու մայրը վաղ է մահացել:  Նրան դաստիարակել է մորաքույրը: Վրաստանի պատմության մեջ առաջին կին թագուհին է եղել Թամարան:
Թագուհին վեհաշուք էրարքայական սևեռուն հայացք և հաճելի  ու քաղցր ձայն ուներ,և նրա խոսքը զերծ էր արատավոր ու հանդուգն բառերից...» Նրա ձեռքն էին խնդրում շատ անվանի ու հարուստ մարդիկ, իշխաններ, սուլթաններ, պարսից շահը: Սակայն թագուհին ընդունեց մեծ իշխան  Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի ամուսնության առաջարկը: Սակայն շուտով բաժանվեց Յուրիից:  Թագուհու երկիրը ծաղկում էր,բարգավաճում: Նրա մասին լեգենդներ էին պատմում փառաբանում,գովերգում, նա ազնիվ էր,իմաստուն,առատաձեռն: Հրավիրում էր իր երկիր լավագույն փիլիսոփաների, բանաստեղծների, գիտնականների ,աստվածաբանների...
 Ահա այսպես  մի օր նրա պալատ եկավ Շոթա Ռուսթավելին: Պատմում են ,որ Ռուսթավելին միանգամից  է սիրահարվում Թամարին: Պատմաբանների մի մասը պնդում է ,որ այդ սերը փոխադարձ է եղել, և Թամարը դարձել է նրա սիրուհին...Իսկ մյուսններն ասում են , թե զգացմունքը փոխադարձ չի եղել և Ռուսթավելու սերն անպատասխան է մնացել:  Նա թաքուն է  սիրել ու երկրպագել իր սրտի տիրուհուն:   Ռուսթավելին թագուհու անձնական գանձապահն էր: «Վագրենավորը » պոեմի (միջնադարի լավագույն և նշանավոր ստեղծագործություններից մեկն է): Գլխավոր հերոսուհու՝ Նեստան-Դերիջանի կերպարի  նախատիպը Թամարա թագուհին էր: Բանաստեղծն այսպես   ցանկացել է թաքցնել  իր մեծ սերը թագուհու հանդեպ, որ նրա վրա  նույնիսկ կասկածի ստվեր չիջնի: Շուտով Թամարա թագուհին ամուսնանում է վրաց խիզախ ու ազնվազարմ զորավար Դավիդի(Սասլան ) հետ:
Շոթա Ռուսթավելին հեռանում է Վրաստանից, ուղևորվում Պաղեստին, որտեղ էլ Սուրբ  Խաչ վանքում ձեռնադրվում է որպես կուսակրոն վանական 1212թ. ծանր հիվանդությունից մահանում է Թամարա թագուհին: Նրա գերզմանի ստույգ վայրը հայտնի չէ, մեռնելուց առաջ թագուհին խնդրել է ,որ  գաղտնի պահեն իր հուղարկավուրության վայրը,  նա չէր ուզում,որ մահմեդականների կողմից  հայտնաբերվեր  ու պղծվեր իր գերեզմանը:
Որտե՞ղ է ամփոփված Թամարա թագուհու աճյուն:Մինչ այսօր ոչ-ոք չգիտի:

Նյութը պատրաստեց Ադամյան Շուշանը 8 դասարան

Комментариев нет:

Отправить комментарий