воскресенье, 5 июня 2016 г.

Ռուսթավելու մրցույթից վերադարձանք հաղթանակով


Մայիսի 30-ին Թբիլիսիի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Ընթերցում ենք Ռուսթավելի» միջազգային մրցույթը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի հայտարարել է Ռուսթավելու տարի: 2016-ին լրացավ 15–րդ հոբելյանական տարին, ինչ կազմակերպվում է այս միջազգային մրցույթը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն արդեն երրորդ տարին է մասնակցում այս մրցույթին և ստանում մրցանակներ:

Այս տարի ստացանք երկու պատվոգիր և մրցանակ՝ գրքեր: Պատվոգրերից մեկը ստացավ կրթահամալիրը՝ Ռուսթավելու մրցույթին մասնակցելու համար, իսկ մյուսը՝ կրթահամալիրի վրացերեն խմբի սովորողները՝ Ռուսթավելին վրացերեն ներկայացնելու համար: 

Комментариев нет:

Отправить комментарий