среда, 31 мая 2017 г.

Կեցցե մեր ճամբարը

Իսախանյան Նարեկ
Թալալյան Սուրիկ


Մենք անհամբեր սպասում էինք ճամբարին, վերջապես եկան ճամբարային ուրախ օրերը: Այս տարի ամառային ճամբարը սկսվեց մայիսի 26 –ին: Օրերը անցնում են շատ հետաքրքիր ու հագեցած: Ընդհանուր պարապմունքի ժամանակ բոլորս միասին մարզվում ենք ֆուտբոլի դաշտում, իսկ հետո ջոկատները սկսում են աշխատել իրենց նախագծերի վրա:

Օրինակ՝ մենք  թարգմանություններ ենք անում, թարգմանում ենք վրացերենից առակներ: Հետո աշխատում ենք խոհանոցում: Արդեն մի անգամ պիցցա ենք պատրաստել ընկեր Ռինայի հետ միասին: Հեծանիվ ենք վարում, հրաձգության տեղը կրակում ենք: Մեր ճամբարի ժամանակը շատ արագ է անցնում:

Комментариев нет:

Отправить комментарий