вторник, 6 июня 2017 г.

Հետաքրքիր ճամբարային օրեր

Արսեն Զախարյան
Մեր  ամառային  ճամբարը  անցնում  է   շատ  հետաքրքիր և ուրախ։ Արդեն  երկրորդ  շաբաթն  է  ինչ  «Մխիթար  Սեբաստացի»   կրթահամալիրում  ամառային  ճամբարի  օրերն  են։ Առավոտյան  ընդհանուր   պարապմունքը  ամեն  օր անցկացնում  ենք   «Սեբաստյա»  ֆուտբոլային   դաշտում:
Մարզվում  ենք,  պարում  ենք , իսկ  հետո  անցնում  ենք  մեր  նախագծային  աշխատանքներին, գրանցում  ենք  ստուգատեսային  հայտերը։ Օրվա  ընթացքում  խաղում  ենք  ուսուցողական  տարբեր  խաղեր։ Ունենք  նաև  մարզական  ժամ:  Վաղը  մեր  ջոկատը  պատրաստվում  է  գնալ  Զանգու  գետ ,իրականացնելու  «Գետը  քաղաքում»  նախագիծը։ 

Комментариев нет:

Отправить комментарий