четверг, 17 мая 2018 г.

Հայ վրացական համատեղ դաս


Մայիսի 15-ից կրթահամալիրիը հյուրընկալում է Վրաստանի Թբիլիսիի և Բոլնիսիի «Իվերիա» և «Դավիդիանի» մասնավոր դպրոցների սովորողներին և դասավանդողներին: Այսօրվա մայիսի 17-ի Միջին դպրոցի վրացերենի ընտրության դասաժամերը անցկացրեցինք մեր վրաց հյուրերի հետ: Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողները շատ ուրախացան և ոգևորվեցին, երբ իմացան, որ ընտրության դասաժամերին վրաց սովորողների հետ են լինելու:
Լեզվի լավ փորձառություն էր նրանց համար: Առաջին դասաժամին Միջին դպրոցի վրացերենի ընտրության սովորողները վրացերենով ներկայացան վրաց հյուրերին, պատնեցին իրենց և դպրոցի մասին: Վրաց սովորողները հարցեր էին տալիս, թե ինչու են ընտրել վրացերենը և ինչ գիտեն Վրաստանի մասին: Մեր սովորողները ներկայացրեցին այն ամենը ինչ գիտեն:Պատմեցին Փիրոսմանիի մասին, Թբիլիսիի ստեղծման լեգենդի մասին և այլ շատ հետաքրքրի բաներ: Վրաց սովորողները շատ էին զարմացել և հիացել էին, որ մեր սովորողները այդքան բան գիտեն Վրաստանի մասին:Հետո հայ և վրաց սովորողները միասին երգեցին հայկական և վրացական երգեր: Դասը արդյունավետ էր և հայերի և վրացիների համար:



Комментариев нет:

Отправить комментарий